HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայոր Սասուն Գալստյանը մարտակերտցի է

«Youtube» կայքում վերջերս հայտնված հայտնի տեսահոլովակի «հերոս», ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Սասուն Գալստյանը ղարաբաղցի է, ավելի կոնկրետ` մարտակերտցի: Այս մասին հայտնում է «Հետքի» աղբյուրը: Հիշեցնենք, որ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման ենթակվել ռազմական ոստիկանություն: Իր հերթին ՌՈ-ն նախապատրաստված նյութերը փոխանցել է զինդատախազություն: Հարուցվել է քրգործ: «Հայոց աշխարհին» փոխանցմամբ`գործը հարուցվել է Քրօրի-ի 375-րդ հոդվածի (իշխանազանցություն) հատկանիշներով: Քննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով (ՀԿԳ) քննչական բաժինը: Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը 1. Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter