HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն, վրաերթ, դժբախտ պատահար

Սեպտեմբերի 16-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասում սուր-կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Առափի գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Արտյոմ Հովհաննիսյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 23.30-ի սահմաններում, Գետաշեն գյուղում Ա. Հովհաննիսյանին դանակահարել և սպանել է 1981 թ. ծնված Բագրատ Գ.-ն: Սեպտեմբերի 17-ին` ժամը 00.50-ին, Բագրատ Գ.-ն Ամասիայի հիվանդանոցի մոտից բերման է ենթարկվել: Բագրատ Գ.-ն ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: Նույն օրը`ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ կոնքի ազդրային հոդի ներհոդային կտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1926 թ. ծնված Ավետիք Մ.-ն: Նա հայտարարել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տանը` ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ փողոցում, Ավետիք Մ.-ին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Վլադիմիր Զ.-ն` իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Սեպտեմբերի 16-ին` ժամը 22.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Կամո Պ.-ն, վարելով «Ֆոլքսվագեն Զետա» մակնիշի ավտոմեքենան, ՀԱԷԿ-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է ձորը և տեղում մահացել: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter