HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն, խաբեություն, թմրանյութ

Սեպտեմբերի 16-ին` ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վլադիմիր Հ.-ին և 1972 թ. ծնված Հայկ Օ.-ին: Նրանք խոստովանել են, որ ս/թ հուլիսին 6 անգամ մուտք են գործել Սպանդարյան արտադրական հանգույցի «Սպանդարյան բազա» շինություն, գողացել են երկաթե շինարարական միջադիր դետալներ, ամրակներ ու երկաթե անկյունակներ: Կատարվում է նախաքննություն: Նույն օրը` ժամը 17.00-ին, մայրաքաղաքի գրավատներից մեկի տնօրենը դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ 1986 թ. ծնված Արման Ղ.-ն, հորեղբոր որդու` Հարություն Ղ.-ի հետ, ս/թ մայիսի 27-ին` ժամը 19.30-ին, գրավադրել են 17,2 գ կշռով ոսկյա խաչ, որի դիմաց գրավատնից ստացել են 110.000 դրամ: Պարզվել է, որ խաչը պատրաստված է արծաթից, ոսկեջրած է և դրա իրական արժեքը կազմում է 10.000 դրամ: Նմանօրինակ խաբեությամբ, հունիսի 3-ին նրանք նույն գրավատանը գրավադրել են նաև 17,8 գ կշռով ոսկյա խաչ, որը նույնպես պատրաստված էր արծաթից և ոսկեջրած էր: Արման Ղ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը` ժամը 16.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Խնձորուտի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վիգեն Բ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 2,8 գ մարիխուանա թմրանյութի նմանվող կանաչ չոր զանգված, իսկ գուլպայից` 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված 2 մլ բաց դեղին գույնի հեղուկով: Վիգեն Բ.-ն հայտնել է, որ նշված թմրանյութերը պատրաստել էր իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter