12 երեխաների հայրը վախենում է աշխատել, որ նպաստից չզրկվի
Երկու շաբաթ է` սկսվել է նոր ուսումնական տարին, սակայն 11-րդ դասարանում սովորող Իշխան Զեյնալյանը հագուստ չունենալու պատճառով դպրոց չի հաճախում: Նրա հայրը` Սիմոնը, խոսել է դպրոցի տնօրենի հետ, որպեսզի տղան որոշ ժամանակ դպրոց չհաճախի, մինչեւ կարողանան նրա համար հագուստ գնել:
Արմավիրի մարզի Այգեկ գյուղում է ապրում Սիմոն Զեյնալյանի 15 անդամից բաղկացած ընտանիքը: Սիմոնն ունի 12 երեխա` 7 տղա, 5 աղջիկ, նրանց հետ է ապրում նաեւ 79-ամյա մայրը` Թերեզա Հարությունյանը: Տղաներից մեկն այժմ ծառայում է բանակում: Երեխաներից 7-ը դպրոցահասակ են, ինչն ավելի է բարդացնում ընտանիքի առանց այդ էլ ծանր վիճակը: Միայն գիրք ու տետրի գումարը բավականին լուրջ հոգս է նրանց համար, իսկ դպրոցը զիջում է միայն մեկ երեխայի գրքի գումարը: Սիմոնի կինը` Գոհարը, տանը չէր, եւ ընտանիքի ապրելակերպը ներկայացրեց հայրը: Երեխաներից մեծերը ամաչում էին, երբ հայրը պատմում էր իրենց սոցիալական վիճակի մասին, տղաները դուրս էին գալիս սենյակից: Անցյալ տարի Այգեկի գյուղապետն է 50.000 դրամի օգնություն հատկացրել Զեյնալյանների ընտանիքին, որով էլ կարողացել են երեխաների համար հագուստ ու գրենական պիտույքներ գնել, իսկ այս տարի որեւէ մեկից օգնություն չեն ստացել:
Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանն ասաց, որ բոլորն էլ այդ ընտանիքին օգնել են, եւ նրանց վիճակն այնքան էլ վատ չէ, ինչպես իրենք են ներկայացնում: «Իրա երեխեքը գյուղում ամենալավ շորեր հագնողներն են, իմ երեխեքից լավ շորեր են հագնում: Երեկոյան եկեք գյուղ, տեսեք, թե իր մեծ տղեն ինչ շորեր է հագնում, գյուղում ման գալիս: Կամ էդ ե՞րբ է մեզ դիմել, որ երեխեն դպրոցի շոր չունի, մենք չենք օգնել: Նման բան չկա»,- ավելացրեց գյուղապետը: «Հիմա էլ կարող է շատերն ասեն, որ իմ երեխեքն ամենալավն են հագնում, բայց դա կողքից է այդպես երեւում, ուրիշի ընտանիքը մութ անտառ է»,- ասում է Սիմոնը: Ըստ նրա` իրենց եկամուտը ընդամենը մեկ կովն ու հորթն է եւ պետությունից ստացած 76.000 դրամ աղքատության նպաստը: 16.000 դրամ թոշակ էլ ստանում է Թերեզա տատը: Ոչ Սիմոնը, ոչ էլ նրա չափահաս տղաները աշխատանք չունեն, իսկ ժամանակավոր աշխատանքի դեպքում խուսափում են աշխատել` վախենալով զրկվել ընտանեկան նպաստից: «Ցավն էն ա, որ երեխեքն էլ չեն կարող աշխատել, որովհետեւ ասում են` կկտրենք նպաստը: Մարդ վախենում է, որ իր երեխուն աշխատանքի ուղարկի, հաշվի չեն առնում, որ սրա-նրա մոտ աշխատելը ժամանակավոր է ու ընդամենը մի քանի օր է տեւելու: Մարդ չի հասկանում` էս ի՞նչ երկիր դարձավ»,- ավելացնում է Սիմոնը:
Վարուժան Աբրահամյան ասաց, որ Սիմոնի տղաները մասնավոր գործատուների մոտ մեկ-մեկ աշխատում են, իսկ կովը մարզպետարանն է որպես օգնություն հատկացրել ընտանիքին: Մինչ ամուսնանալը Սիմոնը չի էլ մտածել, որ 12 երեխա է ունենալու: «Քրոջս ասում էի` գժվե՞լ եք, ինչ է, որ 4 երեխա եք ունեցել: Հետո, որ ամուսնացա, երկրաշարժ եղավ, պատերազմ, ու հայ ազգը կորուստներ ունեցավ, իմ գործերն էլ այդ ժամանակ լավ էին, որոշեցինք մենք էլ շատ երեխաներ ունենալ»,-ասում է Սիմոնը: Նա ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտը, որից հետո տնամերձ հողամասում ջերմոց է հիմնել ու զբաղվել ծաղկի մշակությամբ: Ծաղկի մշակությամբ այնքան եկամուտ են ունեցել, որ Սիմոնը նույնիսկ իր ազգականներին է ֆինանսապես օգնել: Սակայն դա տեւել է մինչեւ 2002 թվականը: Դրանից հետո ընտանիքը պարտքեր է կուտակել, վաճառել են ջերմոցը` հույս ունենալով, որ դժվարին վիճակից դուրս գալով` նոր ջերմոց կգնեն: Բայց այդպես էլ չեն կարողացել ոտքի կանգնել:
Ձմեռը մոտենում է, իսկ ընտանիքը մտահոգ է տարածվող լուրերից, որ գազի գինը նորից թանկանալու է: Առանց այդ էլ չեն կարողանում ձմռանը վճարել օգտագործած գազի գումարը: «Մեր նման ընտանիքներին գոնե գազը կես գնով հաշվեն: 76.000 դրամ նպաստ ենք ստանում ու դրանից միայն 25-30 հազար դրամ գազի փող ենք տալիս ձմռանը, այս տարի չենք կարողանալու վճարել»,- նշում է Սիմոնը:
Որպեսզի լրիվ ցուրտ տան մեջ ձմեռը չանցկացնեն, գազի վարձը վճարելու համար պարտք են վերցնում, սակայն հաճախ է լինում, որ պարտքերի պատճառով էլեկտրաէներգիան են անջատում: Տունը, որտեղ ապրում են Զեյնալյանները, հին է, պատերը ճաքճքված են: Ձմռանը 15 հոգանոց ընտանիքը հավաքվում է 2 սենյակում:
Թերեզա տատն էլ պատմեց, որ վառարանը վառում են միայն շատ ցուրտ օրերին: «Պետությունն ինձ 16 հազար դրամ թոշակ ա տալիս: Էդ ի՞նչ փող ա, ամիս ա լինում, որ թոշակը տուն էլ չի հասնում` լույսի, գազի վարձ են վերցնում ու դատարկ գալիս ենք տուն»,- ասում է 79-ամյա կինը:
Զեյնալյաններն 9000 քմ այգի ունեն` ծիրանենիներ եւ խաղող: Այս տարի ծիրանի այգին ամբողջությամբ ցրտահարվեց: Խաղողի այգիները գտնվում են զորամասի հարեւանությամբ, եւ բերքի զգալի մասը բաժին է հասնում զինվորներին: Անցյալ տարեսկզբին, ընտանիքի հաշվարկով, այգուց պետք է 5-6 տոննա խաղող ստանային, սակայն բերքահավաքի ժամանակ քաղել են ընդամենը կես տոննա խաղող: «Ուտողները զինվորներն են, հո չեմ գնալու առավոտից երեկո պահակություն անեմ, որ խաղող չուտեն»,- ասում է Սիմոնը:
Հարցին` պետական մարմինները ուշադրության արժանացրե՞լ են բազմանդամ ընտանիքին, Սիմոնը պատասխանեց, որ անցյալ տարի «ՎիվաՍելի» տնօրենն է 1 մլն դրամ գումար հատկացրել: «Էնքան պարտքեր ունենք, որ իմանում են մի քանի կոպեկ փող կա ձեռներս, գալիս պարտքերն ուզում են, այդ փողն էլ լրիվ պարտք ենք տվել»,-ավելացնում է ընտանիքի հայրը: 3-4 տարի առաջ մարզպետարանն էլ է գումարով օգնել: Օրական 8 մատնաքաշ էլ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս) է հատկացնում ընտանիքին, որը միայն առավոտյան նախաճաշին է հերիքում: Հունվարից մինչեւ հիմա ալյուր են գնել ու գումարը` 40 հազար դրամ, չեն տվել: Մոտ 2 մլն դրամի պարտք էլ գյուղի խանութներում են կուտակել` սննդի ու հագուստի համար: Այս ամենով հանդերձ` 300.000 դրամ էլ վարկ են վերցրել:
Ընտանիքի չափահաս տղաները հրաժարվեցին զրույցից: Միայն 16-ամյա Թեւանը խոսեց` պայմանով, որ իրեն չլուսանկարենք: Նա այս տարի է ավարտել դպրոցը եւ սովորելու մասին չի էլ մտածում: Հայրը ցանկանում է որդուն զինվորական աշխատանքում տեսնել, սակայն Թեւանը կտրուկ հրաժարվում է հոր առաջարկից: Տղան ցանկանում է աշխատել, բայց երբ հիշում է, որ մի քանի հազար դրամի համար ընտանիքը պետք է զրկվի 76.000 դրամ նպաստից, հրաժարվում է իր մտադրությունից: Թեւանը 2 տարի հաճախել է գյուղի բոքսի խմբակը, լուրջ հաջողություններ է ունեցել: Տարբեր առաջնություններից պատվոգրեր ու մեդալներ է բերել, սակայն գարնանից այլեւս չի հաճախում մարզումների: Պատճառը դարձյալ գումարի բացակայությունն է: Միայն մարզահագուստի ու ձեռնոցների համար զգալի գումար է պետք: Երբ տան փոքրերն իմացան, որ պետք է լուսանկարեմ, վազեցին իրենց սենյակները` հագնելու ունեցած ամենալավ հագուստը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել