HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին: Վերջինիս գլխավորած պատվիրակության երկօրյա այցը Հայաստան տեղի է ունեցել ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով:

Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ:

Ս. Օհանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, պլանավորել են հետագա միջոցառումների ծրագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը, ընդհանուր առմամբ, գոհունակություն են հայտնել պլանավորված աշխատանքների կատարումից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter