HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չկա մամուլում զետեղված տեղեկատվություն հանցագործությունների մասին, որ մենք հետամուտ չլինենք»

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Խորովածի փառատոնին» մասնակցում էր հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինին «Հետք»-ը խնդրեց բացատրության տալ Թումանյանի տարածաշրջանի համայնքերում կոռուպցիոն դրսևորումների վերաբերվող մամուլի հրապարակումներին: Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Բոլորին ընթացք է տրվում: Մենք ունենք մամուլի քարտուղար, հարցրեք նրան: Բոլոր հարցերով, բոլոր փաստերով չկա մամուլում զետեղված տեղեկատվություն հանցագործությունների, հատկապես կոռուպցիոն դրսևորումների մասին, որ մենք հետամուտ չլինենք»: «Հետք»-ը Գլխավոր դատախազին հիշեցրեց շուրջ 2 տարի առաջ Թումանյանի տարածաշրջանի Աքորիի համայնքապետի կողմից համայնքի բյուջեից կատարված ակնհայտ յուրացումների մասին, որոնց մարզային դատախազությունն այդպես էլ իրավական գնահատական չի տվել: Ու մինչ Աղվան Հովսեփյանը ավարտված կհամարեր «Հետք»-ի հետ իր կարճատև զրույցը, Լոռու մարզային դատախազ Կարեն Շահբազյանը, ով համակ ուշադրությամբ հետևում էր գլխավոր դատախազի և «Հետք»-ի զրույցին, հեռվից անհանգստացած հայտնեց. «Արդեն ավարտվել է Աքորիի գործի վարույթը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter