HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուշկյանի ժեստը Քյալյանին

Մեր տեղեկություններով` վերջին շրջանում խիստ լարված են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի հարաբերությունները: Պատահական չէ, որ բժշկականի 90-ամյակին նվիրված միջոցառումներից ոչ մեկին նախարարը ներկա չի գտնվել: Ի դեպ, դրանց չեն մասնակցել նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները, որոնց ներկայությունն ապահովելու համար գործարար ռեկտորն ամեն ինչ արել է: Իսկ նախարարն այդ ժեստով հասկացրել է Քյալյանին, որ չի հանդուրժելու նրա կամայականությունները: Թերթի աղբյուրները նշում են, որ ռեկտորի եւ նախարարի հարաբերությունները լարվել են Քյալյանի պատճառով` նա աջ ու ձախ հայտարարում է, որ նախարարական նկրտումներ ունի: Տիկին ռեկտորը նաեւ անզուսպ ախորժակ ունի` փորձում է սեփականաշնորհել ու տիրանալ բժշկականի շրջակայքում գտնվող հաստատություններին, ինչը նրան հաջողվում է որպես փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հովանավորյալ: Սակայն Քյալյանի նախարարական ձգտումներին առողջապահական շրջանակներում լուրջ չեն վերաբերվում եւ ասում են, որ եթե իշխանությունը որոշել է առողջապահությունը վերջնականապես թաղել, ապա Քյալյանին նախարար նշանակելը կլինի ամենաճիշտ ճանապարհը, ինչը նա ապացուցել է բժշկականի օրինակով, որտեղ շարունակում են ամբիոններ փակվել, դասախոսներ հեռանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter