HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում: Ըստ նախնական տեղեկությունների` BMW մակնիշի 13 օօ 095 համարանիշի մեքենան, հարվածել է 43 ՏՏ 345 համարանիշի ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսը շրջվել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել BMW-ի վարորդը` Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդգար Հակոբյանը, ավտոբուսի վարորդ` Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 47-ամյա Հրաչյա Խաչատրյանը, նաև ավտոբուսի ուղևորներ, 24-ամյա Նարեկ Ղազարյանը, 28-ամյա Գարեգին Վարդանյանը, 36-ամյա Հասմիկ Խաչատրյանը և 51-ամյա Նունիկ Խաչատրյանը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, շտապօգնության և Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter