HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորմալ սադիստ է

«Youtube»-ի աղմկահարույց կադրերում սպայի կողմից բռնությունների ենթարկված երկու զինծառայողները հարցաքննության ժամանակ հայտարարել են, թե իրենց հրամանատարի դեմ ոչինիչ չունեն, քանի որ նա «նորմալ հրամանատար է»: Այս մասին մեզ հայտնի դարձավ ռազմական ոստիկանության մեր իրազեկ աղբյուրներից, որտեղ եւս գտնվում են զինվորները: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հայտնաբերել է տեսագրության հետ կապ ունեցող բոլոր անձանց: Արդեն հայտնի է սադիստ սպայի անունը` Սասուն Գալստյան: Երեկ մենք տեղեկացանք, որ բացի սպայից եւ երկու զինծառայողներից, այժմ ՌՈ-ում է գտնվում նաեւ տեսագրության հեղինակը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` տեսագրությունը արել է շարքային զինծառայողներից մեկը, որը զորամասի բուժկետում վարորդ է աշխատում: Իսկ ՌՈ-ից պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն հնչում: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի-ի 309 հոդվածով (պաշտոնական լիազորությունները անցնելը): Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ նախաքննության ընթացքում հոդվածը փոխվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter