19 տարեկան անկախություն
Ի՞նչ տվեց անկախությունը եւ արդյոք արդարացա՞ն հասարակության սպասումները: Արդյոք անկախ Հայաստանում քաղացին իրեն պաշտպանվա՞ծ է զգում: Այս հարցերի շուրջ կարծիք են հայտնում քաղաքական գործիչները:
Մորքուրի տղերքի, ախպերության վերարտադրությամբ դառնում ենք արեւելյան կլանային երկիր
Լիլիթ Գալստյան (ՀՅԴ խմբակցություն)
Երբ ամփոփում եմ անկախության 19 տարիների ձեռքբերումները, ցավով եմ հիմա ասում, որ 1-2-ից բացի այլ ձեռքբերումներ չեմ գտնում: Մեր ազգային կայացած բանակով էինք հպարտանում, բայց լրահոսին հետեւելով գրեթե ամեն օր զոհված երիտասարդի անուն եմ լսում, բայց ինչի՞ համար: Ինձ համար պետությունն ու բանակը հավասարազոր արժեքներ են, բայց այսօր ես իմ բանակով չեմ կարողանում հպարտանալ: Աչքերիս մեջ արցունք կա, որովհետեւ այն նկարների շարանն է գալիս աչքիս առաջ, որոնք խաղաղ պայմաններում նահատակվել են հայի ձեռքով:
Ղարաբաղի հաղթանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է վերջին հարյուրամյակների ընթացքում, բայց այսօր մեծ լուծ է դարձել: Հիմա հասկանում եմ այն ծնողներին, որոնք այսօր իրենց վերջին ասեղը վաճառում են, զինկոմիսարիատին կաշառք են տալիս, որ իրենց որդին բանակ չգնա: Դա ողբերգություն է: Մի կողմից էլ կաշառքի գներն են բարձրանում զինկոմիսարիատներում ու զորամասերում, որ բանակից տղաներին ազատեն: Մարդիկ նաեւ փող են տալիս, որ իրենց երեխաները դպրոց չգնան, հասարակական կյանքի որ էջը բացում ես` քաղցկեղ է: Իսկ քաղցկեղով հիվանդ երկիրը ապագա ունի՞: Իհարկե չունի:
Որպես քաղաքական գործիչ ինձ մեղավոր էլ եմ զգում եւ այդ մեղքի զգացումով եմ քնում: Անկախության 19-րդ տարում ես դեռ հարցեր ունեմ, որոնք պետք է լուծվեին անկախությունից 2-3 տարի հետո: Պետք է պայքարելուց չհոգնել: Պետք է նաեւ հավատանք, բայց ինչի՞ն հավատանք: Ես անհատին եմ ուզում հավատալ, նրա նվիրումին, զոհաբերությանը, ամենակարեւորը` ես պարտավոր եմ իմ հայրենիքը որակապես մեկ քայլ առաջ տանել: Մեր երկրում դանդաղություն կա, եւ երբեմն մեր երկրի ձախողումների պատճառը տգիտության արդյունք է: Ցավոք սրտի, մեր միջին եւ վարչական օղակներում բազմաթիվ սխալներ են արվում տգիտության, չիմանալու եւ կարճամտության պատճառով: Այսօր երկրի կառավարման համակարգում բարձր պրոֆեսիոնալների կարիք ունենք, մեր ձախողումների հիմնական պատճառը քաղաքական է, բայց նաեւ ձախողումների մի մեծ մասն էլ տգիտության արդյունք է:
Երբ քո արտաքին գերատեսչությունը շարունակ տապալվում է արտաքին քաղաքականության մեջ, եւ մենք էլ շարունակ գավառական պարզությամբ ասում ենք` դիվանագիտական հաղթանակ ունենք: Հաճախ անդրադառնում են նրան, որ այն ռեսուրսը, որ պարտավոր է միջազգային հանրությունում ներկայացնել երկիրը, տգիտության արդյունքում չգիտի, թե ինչ անի: Տաղանդավոր մարդիկ դուրս են մնում այդ ոլորտից, որովհետեւ հենարան չունեն, մի մասը երկրում ապագա չեն տեսնում դուրս են գալիս Հայաստանից, եւ արդյունքում իրենց մորքուրի տղերքի, ախպերության վերարտադրությամբ դառնում ենք արեւելյան կլանային երկիր, որովհետեւ պետության շահը ստորադասված է ախպերության շահին: Այս որակի իշխանությունով երկրի ապագա չեմ տեսնում:
Ժողովրդավարությունը նախ եւ առաջ կառուցվում է ընտրության մեխանիզմի վրա: Այսօր բոլորն ասում են` ծառայեք մեզ, որ վերարտադրվենք, ձայները տվեք մեզ, որ գանք իշխանության եւ նորից վերարտադրվենք: Բայց ինչքա՞ն կարող ենք այդ աղբը վերարտադրել: Ես նաեւ չարանում եմ ժողովրդի վրա, որ արդարություն է ուզում, մաքուր հայրենիք է ուզում, բայց նույն մարդը 5000 դրամով հայրենիքն է վաճառել, մեկը ավտոտնակի թույլտվություն ստանալու համար կոմպրոմիսի է գնացել: Այդ ամենով հանդերձ մենք վաստակել ենք այն իշխանությունը, որ այսօր ունենք: Միակողմանի չի լինում, մենք նպաստել ենք դրան, որ հասել ենք այսօրվա վիճակին: Այսօր մեր երկրի վիճակն այնպիսին է, որ լռությունը դավաճանություն է: Իմ զենքը, որպես քաղաքական գործիչ, չլռելն է ու համոզիչ լինելը, բայց իմ ճշմարտությունը խեղում են լցոնումներով, ահաբեկելով, քվեատուփ գողանալով:
Մեր անկախությունն անշրջելի է դարձել
Արամ Սաֆարյան (ԲՀԿ խմբակցություն)
Շատ լավ հիշում եմ 1991թ. սեպտեմբերի 21-ը, ես որպես լրագրող ուղիղ եթերով լուսաբանում էի հանրաքվեի ընթացքը: Հիշում եմ այն միակամությունն ու ոգեւորությունը, որ ուներ մեր հանրությունն այդ օրը: Հիմա խնդիրն այն է, թե որքանո՞վ արդարացան մարդկանց սպասումները: 19-ամյա մեր անկախությունը որոշակի իմաստով անշրջելի է դարձել, եւ մենք այսօր ապրում ենք որպես միջազգային հանրության լիարժեք անդամ երկրում, այն դեպքում երբ մեզանից մեծաթիվ եւ մեծ տարածքներ ունեցող ազգեր այսօր պետական անկախություն չունեն: Սա մեզ տրված որոշակի շնորհ է եւ պետք է այն օգտագործենք:
Այս տարիների ընթացքում փորձել ենք շարժվել եվրոպական չափանիշների ճանապարհով: Անցել ենք դժվարին ճանապարհ` դա պարտադրված պատերազմն էր`տնտեսության հիմնարար ձեւափոխումն էր, որի արդյունքում ձեւավորվեց շուկայական տնտեսություն: Ես հարցը կդնեի այսպես` ստեղծու՞մ ենք արդյոք պետություն, որտեղ մեր սերունդներին ժառանգենք այս երկրում ապրելու երջանկությունը: Դրա համար մենք դեռ շատ անելիքներ ունենք, որովհետեւ մեր սերունդները պետք է այստեղ ապրեն ոչ թե նրա համար, որ ստիպված են ապրելու, այլ նրա համար, որ սա իրենց անփոխարինելի եւ շատ սիրելի հայրենիքն է:
Յուրաքանչյուր ընտրության ժամանակ մենք արձանագրում ենք, որ մի քայլ առաջ ենք, դա եվրոպական դիտորդներն էլ են արձանագրում: Մենք ունենք մի տնտեսական համակարգ, որ դիմակայել է 19 տարվա մասնակի շրջափակմանը եւ մեր հարեւանների անբարյացակամ վերաբերմունքին: Անձամբ ես համոզված եմ, որ նույնիսկ այս պարտադրված դժվարությունները ոչ թե մեզ թուլացնում են, այլ ընդհակառակը` ուժեղացնում են: Պետք է դրսեւորենք հասարակական համերաշխություն եւ համերկրային շահը պետք է ավելի վեր դասենք, քան խմբակայինը:
Կարծում եմ այս ճանապարհով պիտի գնա մեր քաղաքական միտքն ու հանրությունը: Ինչ վերաբերում է անկախ Հայաստանում մարդու իրավունքներին, եթե ուզում եք իմանալ մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակը, վերցրեք մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը եւ կարդացեք: 5200 քաղաքացիների բողոք-դիմումների հիման վրա կառուցված տարեկան զեկույցը հիմնականում արտահայտում է այդ բնագավառում մեր երկրում եղած խնդիրները: Մարդու իրավունքների պաշտպանությունն ամենօրյա խնդիր է, եւ խախտումներին հանդիպում ենք շատ հաճախ: Երիտասարդ անցումային ժողովրդավարություն ունեցող երկիր ենք, եւ ամենօրյա ջանք է պետք գործադրել: Սա կյանքն է թելադրում, եւ այստեղ ինչ որ մեկի ուզենալ-չուզենալու խնդիր չկա:
Միանգամից անկախացումով ավելի շատ վայրի կապիտալիզմի գնացինք
Հրանտ Պետրոսյան, (Արմավիրի մարզ, Դաշտի գյուղապետ)
Նախկին տոտալիտար ռեժիմից հետո, երբ միանգամից անկախություն հռչակվեց, հոգեբանորեն վտանգավոր բաներ էլ եղան: Ժողովուրդն այնքան էլ միանշանակ չընդունեց անկախությունը, քանի որ մեր կյանքը 180 աստիճանով բեկվեց:
Միանգամից անկախացումով ավելի շատ վայրի կապիտալիզմի գնացինք, քան զարգացող եվրոպական երկրներին նմանվեցինք: Կարծում եմ` հիշում եք Աստվածաշնչում գրված տողերը, որ մեղքը փնտրիր քո մեջ: Եթե մեզանից ամեն մեկն իր մեղքի բաժինը վերցնի, տակը կմնա իրականությունը եւ ամեն ինչ նորմալ կլինի: Երկրում ծառացած խնդիրների համար բոլորս ենք մեղավոր եւ պատասխանատու:
Մի մարդ, եթե հոգեպես պատրաստ չէ կարգի գալու, ինչքան էլ նրան ողջունես, օրենքով ստիպես, միեւնույն է, դարձի ճամփան չի բռնի: Ինչ վերաբերում է ընտրություններին, մեր ժողովուրդն այնքան էլ շուտ չի խաբվում` ուրիշների հետ համեմատած: Եթե այդ օրերին ինչ որ մեկը մի շիշ ձեթով խաբվում է, դա արդեն իր խնդիրն է:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել