HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային հեղինակավոր ֆոտոմրցույթում

Լուսանկրիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անց է կացրել Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ: Ընդհանուր առմամբ ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից: Հիշեցնենք, որ 1982 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սեպտեմբերի 21-ը հռչակել էր որպես Խաղաղության միջազգային օր: Աշոտ Պողոսյանը (ծնվ. 1989թ.) սկսել է լուսանկարել պատանեկության տարիներից եւ մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների, որոնց թվում են World Press Photo-ն եւ World photo view-ն: Տեղեկատվությունը տրամադրել է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter