1 զոհ եւ 6 վիրավոր` ավտովթարի հետևանքով
Երեկ` կեսգիշերին մոտ, Նոր Նորք վարչական շրջանում միմյանց են բախվել Suzuki մակնիշի 15 ՍՏ 520 համարանիշի մեքենան եւ 15 համարի երթուղային տաքսին: Դեպքը տեղի է ունեցել Բաղյան, Հովհոննիսյան փողոցների եւ Գայի պողոտայի խաչմերուկում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինիս փոխանցմամբ` դեպքի վայրից մոտ 300-350 մետր ներքեւ իրավապահները հայտնաբերել են նաեւ «Մերսեդես» մակնիշի 28 համարի երթուղային տաքսի, որի վրա էլ եղել են վթարի հետքեր:
Գ. Շամշյանը տեղեկացրել է, որ վթարի վայրից 7 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է:
Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Նոր Նորքի ոստիականապետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը, ՃՈ ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:
Վթարի արդյունքում 6 հոգի վիրվորվել է, 1-ը զոհվել: Զոհվածը Suzuki-ի ուղեւոր, 1980 թ. ծնված Նարեկ Ռուբիկի Դավթյանն է: Վիրավորվել են նույն մեքենայի ուղեւորներ, 1974 թ. ծնված Արմեն Համլետի Պետրոսյանը եւ 1986 թ. ծնված Սարգիս Հարությունի Անտոնյանը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ թիվ 15 երթուղայինի ուղեւորներ, 1992 թ. ծնված Լիանա Հովհաննեսի Կոշկարյանը, 1987 թ. ծնված Էլմիրա Աշոտի Վարդանյանը, 1985 թ. ծնված Անահիտ Նորիկի Մաթեւոսյանը եւ 1962 թ. ծնված Անդրանիկ Միշայի Գրիգորյանը:
Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ` Suzuki-ի վարորդը վթարից հետո դիմել է փախուստի: Հետաքննությունը վարում է ՃՈ քննչական բաժինը:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել