Երեւանի ոստիկանապետը` ընդդեմ տրանսվիստիտների՞
Մեր տեղեկություններով` Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ու իր ենթակաները վերջերս բախում են ունեցել հայ տրանսվիստիտների հետ: Դեպքերը ծավալվել են Կոմայգում: Ականատեսների վկայությամբ` ոստիկանները նրանց հրահանգել են փողոցից հեռանալ, մտնել այգի եւ բանուկ հատվածում շոուներ չբեմադրել: Վերջիններս դիմադրել են` բացատրելով, որ դա իրենց բիզնեսի առանձնահատկությունն է: Ոստիկանները դիմել են ուժի գործադրման, ծեծը խիստ վրդովեցրել է տարնսվիստիտներին: Վերջիններս սպառնացել են կրկնվելու դեպքում ակցիա անել Ներսիկ Նազարյանի «Մոսկվիչկա» խանութի մոտ: Նշենք, որ «նույն պրոբլեմը» չեն ունեցել բիսեքսուալներն ու գեյերը, քանի որ վերջիններս բիզնեսով զբաղվում են այգում, ոչ թե ճանապարհի վրա: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Կոմայգուց թիթեռնիկներին փորձում էր քշել Գագիկ Բեգլարյանը, սակայն դա անլուծելի խնդիր է, քանի որ վերեւներից պարբերաբար հրահանգում են դադարեցնել սեռական փոքրամասնությունների «իրավունքների ոտնահարումը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել