HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը կուսակցությա՞ն, թե՞ Գագիկ Ծառուկյանի որոշումն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցող, ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը կուսակցության որոշումն է, բայց նա կուսակցությունից չի հրաժարվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգանավոր , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը: Թե ինչու է կուսակցությունն այդպես որոշել, Վահե Էնֆիաջյանը չասաց. «Կուսակցության որոշումն է, չեմ ուզում մանրամասնել»: Հարցին` դա կուսակցությա՞ն, թե՞ կուսակցության նախագահի որոշումն է, կամ հայտնի ֆիլմի խոսքերով` Նաջարյանի ասածը օրե՞նք է, ԱԺ պատգամավորը նշեց, որ կուսակցության որոշումներին մասնակցում է կուսակցության նախագահը. «Մենք մեր կուսակցության նախագահին հարգում ենք, գնահատում ենք, եւ իր ասածը օրենք է, բայց մենք ունենք քաղաքական խորհուրդ, ունենք կուսակցական որոշում»,- ասաց է ԲՀԿ-ական պատգամավորը: ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար թեկնածուներ կան,արդեն քննարկվում են, մոտ ժամանակներս էլ կհրապարակեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter