
Զենքի համաշխարհային վաճառքի տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն` վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել 62 հատ T-72 տանկ:
«ՉԻ»- Այ, սա իսկապես «ավագ եղբոր» եւ ռազմավարական դաշնակցի արարք է: Այդպիսով Ռուսաստանը երեւի էլ ավելի է բարձրացնում Հայաստանի անվտանգության մակարդակը: Ընդ որում, եթե հիշում եք, C-300 հրթիռային համակարգերի վաճառքի մասին տեղեկանալուն պես հայ պաշտոնյաները աջուձախ հայտարարում էին, թե դա մեզ առանձնապես չի անհանգստացնում, այդ հրթիռները բացառապես պաշտպանական նշանակություն ունեն եւ այլն: Հիմա երեւի կհայտարարեն, որ T-72 տանկերը նույնպես պաշտպանական նշանակություն ունեն: Երեւի դրանք այնպես են սարքված, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուղղությամբ քշելիս ավտոմատ կերպով «մատորը խփում է», իսկ եթե «կրտսեր եղբոր» ուղղությամբ են քշում` նաեւ փխանցման տուփն է փչանում: Այնպես որ, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել Ռուսաստանին` նման ջերմ, դաշնակցական հարաբերությունների համար: Սերժ Սարգսյանը երեւի դա հաճույքով կանի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել