Մախաչկալայում բնակվող հայերի բաց նամակը
Մախաչկալայում բնակվող մի խումբ հայերի կողմից «Շիրակ կենտրոն»-ին՝ հանրայնացնելու նպատակով տրամադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված 24-ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանի ընտանիքին աջակցելու մասին բաց նամակ, այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հայեր միցե՛ք…..
Խնդրում ենք բոլոր հայերին` Մախաչկալայում ապրող հայերի անունից: 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, որից մեկին զոհ է գնացել հայազգի մի երիտասարդ՝ 24 ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը: Նա 10 տարի առաջ շատերի պես բռնել էր արտագաղթի ճամփան` Գյումրիից տեղափոխվել Մախաչկալա, քանի որ հայրենի քաղաքում աշխատանք գտնել չէր կարողանում:
Իր ընտանիքի գոյությունը պահելու համար Մախաչկալայում տաքսի էր վարում: Համեստ ու աշխատասեր երիտասարդ էր Կարենը, հարևանների ու մտերիմ ընկերների կողմից սիրված ու հարգված:
Սեպտեմբերի 22-ին սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու: 3 ուղևոր կանգնեցնում են, նստում, որոնցից մեկի մոտ էլ եղել է պայթուցիկ սարք, որի մասին, իհարկե, Կարենը տեղյակ լինել չէր կարող: Այն հենց մեքենայում էլ գործի է դրվել: Պայթունի հետևանքով բոլորը զոհվել են: Կատարվել է ահաբեկչություն, որին զոհ գնաց անմեղ հայ երիտասարդը` Կարեն Ասատրյանը:
Հիմա Կարենի դին գտնվում է դիահերձարանում, և բավականին մեծ գումարներ են պահանջում այն ծնողներին վերադարձնելու համար: Խնդրում ենք բոլոր հայերին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց` օգնության ձեռք մեկնել Կարեն Ասատրյանի ընտանիքին:
Նրանք բնակվում են Հայաստանում` Գյումրի քաղաքում, Պուշկինի 44 հասցեում, հեռ. +37455695:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել