Հաջող մեկնարկ
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մեկնարկած շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի առաջին տուրում օլիմպիական կրկնակի եւ գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն: Առանց առաջատար Լեւոն Արոնյանի մեր տղաները երկու հաղթանակ են տարել եւ երկու ոչ-ոքի խաղացել: Միավորները կիսել են սեւերով խաղացող Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը, իսկ սպիտակներով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը հաղթել են:
Հաղթանակ են տոնել նաեւ մեր աղջիկները: Ռուս-հնդկական միջազգային թիմի հետ մրցավեճն ավարտվել է 3.5-0.5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը հաղթել են, իսկ Նելլի Աղինյանը ոչ-ոքի է խաղացել: Երկրորդ տուրում մեր տղաներն արդեն Արոնյանի գլխավորությամբ կմրցեն ավստրալացիների, իսկ աղջիկները` չեխուհիների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել