HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է Եգիպտոսի փոխարտգործնախարարին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի փոխարտգործնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար տկն Սոմեյա Սաադին: Ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն` Ա. Գեւորգյանը միաժամանակ կարեւորեց առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը` նկատելով, որ այս ասպարեզում կա չօգտագործված մեծ ներուժ: Նա հույս հայտնեց, որ տարեվերջին նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը  համագործակցության նոր հնարավորություններ կբացահայտի: Երկուստեք ընդգծվեց բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետը նաեւ ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղարին` հիմնադրամի հետ Հայաստանի գործակցությունը համարելով օգտակար եւ արդյունավետ: Ս. Սաադը նկատեց, որ Հայաստանը հիմնադրամի շահառուների թվում առաջիններից է եւ նշեց, որ պատրաստակամ  են հաշվի առնելու հայկական կողմի առաջարկները` հիմնադրամի գործունեության շրջանակների եւ դասընթացների թեմատիկաների ընդլայնման վերաբերյալ: Մասնավորապես կարեւորվեց վերապատրաստման ծրագրերի իրականացումը էներգետիկայի, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնագավառների մասնագետների համար: Հայ-եգիպտական մշակութային հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարեւորեցին նաեւ Եգիպտոսում անցկացվող հայկական մշակութային օրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter