
ՀՀ իշխանական վերնախավում իսկական իրարանցում է սկսվել, երբ ակնհայտ է դարձել, որ ՌԴ նախագահը և վարչապետը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ արշավ են սկսել, ու նա առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել:
Ենթադրվում է, որ Լուժկովի պաշտոնանկությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ նրա հովանավորած բիզնեսների համար, որպիսիք հանդիսանում են նաև հայ պաշտոնյաների մոսկովյան գործերը:
Մոսկավայում բիզնեսներ ունեցող հայ պաշտոնյաների ցանկը շատ երկար է, իսկ այդ մասին մամուլի հրապարակումները պարբերական բնույթ են կրում:
Թերթի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ Մոսկվա է մեկնել հենց ՀՀ իշխանական վերնախավի բիզնեսների համար` ՌԴ վարչակազմից երաշխիքներ ստանալու նպատակով:
Այցը, սակայն, ձգձգվել է, և Քոչարյանը չի հասցրել մինչև սեպտեմբերի 21-ը` Անկախությանը տոնը, վերադառնալ և մասնակցել Սերժ Սարգսյանի կազմակերպած ընդունելությանը:
Իսկ թե որքանով է արդյունավետ եղել Քոչարյանի այցը` ցույց կտա ժամանակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել