Ավտովթար Աբովյան-Կորյուն խաչմերուկում
Գիշերը` ժամը 24.30-ի սահմաններում Երեւանի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Վոլքսվագեն» եւ «Քրայսլեր» մակնիշների մեքենաները: «Քրայսլերի» վարորդին` 19-ամյա Նարեկ Մարատի Մարդոյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Քրայսլերի» ուղեւորը` 21-ամյա Ալլա Գրիշիկի Ղազարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Նարեկը Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող է, իսկ Ալլան սովորում է «Հայբուսակ» համալսարանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, «Քրայսլերի» համարանիշը եղել է 41 ՏՈ 111, իսկ «Վոլքսվագենի» վրայից, մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը, անհայտ անձինք հանել են համարանիշները: «Վոլքսվագենի» վրա եղել են պետական-կառավարական համարանիշներ: «Վոլքսվագենի» ղեկին եղել է 24-ամյա Հմայակ Վազգենի Վարոյանը:
Դեպքի վայրում մոտ երեք ժամ դադարեցված էր ավտոմեքենաների երթեւեկությունը: Վթարի պատճառները պարզվում են:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել