Դեռևս պարզ չէ, թե «Աննա» հեռուստասերիալի դերասանուհին երբ դուրս կգա հիվանդանոցից
Սեպտոմբերի 21-ի գիշերը Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած վթարի հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն` Արփինե Իսրայելյանին վիրահատել են. կոտրված է եղել նրա բազուկոսկրը: Երեկ վիրահատել են նաև նույն մեքենայի վարորդին` Ներսես Սեդրակյանին: Կոտրված է եղել նրա նախաբազկի ոսկորը:
«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Արսեն Կիրակոսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Արփինեի եւ նրա ընկերոջ վիճակը բավարար է, երկուսն էլ դեռ հիվանդանոցում են և պարզ չէ, թե երբ դուրս կգրվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել