Առաջին մեդալը
Անթալիայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանաց հավաքականին առաջին մեդալն է բերել 69 կգ քաշային կարգի մեր ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանը: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդուհին ցույց է տվել 112, իսկ հրումում` 139 կգ արդյունք: Այս ձեւերում եւ երկամարտում (251 կգ) մեր մարզուհին նվաճել է բրոնզե մեդալներ: Նրանից առաջ են անցել չինուհի Յու Կանգը (253 կգ) եւ ռուսաստանցի Սվետլանա Շիմկովան (265 կգ):
Մեր աղջիկներից 53 կգ-ային Էլեն Գրիգորյանը զբաղեցրել էր 12-րդ, իսկ 63 կգ-ային Քրիստինե Պետրոսյանը` 11-րդ տեղը:
Մեր վերջին մասնակիցը` քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը հարթակ դուրս կգա ամսի 25-ին: Իսկ այսօր պայքարի մեջ կներգրավվեն մեր տղամարդիկ` Եվրոպայի կրկնակի չեմպիոններ, աշխարհի փոխչեմպիոններ, օլիմպիական բրոնզե մեդալակիրներ 77 կգ-ային գյումրեցիներ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել