
ԱՄՆ սենատոր Բարբարա Բոքսերը, օգտվելով վետոյի իր իրավունքից, սեպտեմբերի 21-ին որոշել է արգելափակել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը:
Դեմոկրատ սենատորի հայտարարությունը հաջորդել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Մ. Բրայզայի թեկնածության հավանության արժանանալուն:
Բ. Բոքսերի կողմից արգելափակումը նշանակում է, որ Սենատը լիագումար նիստում չի կարող քննարկել և քվեարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մ. Բրայզայի նշանակման հարցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել