Արագածի լանջին «կորածները» հայտնաբերվել են
Սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 08.55-ին Արագած լեռան լանջին` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել են Անդրանիկ, Սևակ և Շավարշ Դանիելյանները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին նույն բնակիչները «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով բարձրացել էին Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից կապ չէր հաջողվում հաստատել վերջիններիս հետ: Տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել