HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար Սպիտակ-Երևան ճանապարհին. ուղևորը զոհվել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.55-ին Սպիտակի ոստիկանության բաժնից  տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռևս  չպարզված համգամանքներում` բախվել են  «ՎԱԶ 2107» մակնիշի 08 ՕՏ 467 և «ՎԱԶ 2102» մակնիշի 02 ՏԼ 932 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հասմիկ Զաքարյանը զոհվել է, իսկ վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Գագիկ Խաչատրյանը` տարբեր աստիճանի մարմական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել զոհվածի դին և հանձնվել իրավապահ մարմիններին: Տուժածի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter