HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Բալասանյանը Հայաստանում չէ

Իսկ նրա օգնականը չգիտի պատգամավորի գտնվելու վայրը ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականից հետո հավանաբար լրագրողները պատգամավորներից ամենաշատ զանգահարում են վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրված ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` վերջինս փոխնախագահի պաշտոնի հավակնորդներից մեկն է: Սամվել Բալասանյանից ուզում էինք տեղեկանալ, թե որքանո՞վ է հավանական իր` նոր պաշտոնի ստանձնումը: Պատգամավորի բջջային հեռախոսին պատասխանեց մի երիտասարդ, որը ներկայացավ որպես Ս. Բալասանյանի օգնական: Նա ասաց, որ Սամվել Բալասանյանը Հայաստանում չէ եւ կգա 1-2 օրից: «Եթե ինչ որ բան կա փոխանցելու ասեք, որ իրա հետ կապնվելու դեպքում փոխանցեմ»,- ասաց երիտասարդը: -    Իսկ ո՞ւր է գնացել պատգամավորը: -    Հիմա ինքը քաղաքում չի, նկատի ունեմ Գյումրիում էլ չի: -    Ասացիք Հայաստանից դուրս է մեկնե՞լ: -    Հա էլի, ըտենց: -    Իսկ տեղյակ եք` գործուղու՞մ է գնացել, թե՞… -    Չէ, չէ: -    Իսկ ե՞րբ կարող եմ հարցիս պատասխանը ստանալ: -    Չգիտեմ, երբ որ բան լինի ես իրան կփոխանցեմ, ես ուրիշ բան չեմ կարող ձեզ փոխանցել: -    Իսկ չգիտեք, թե ու՞ր է մեկնել: -    Լավ,- ասաց երիտասարդն ու անջատեց հեռախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter