HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական նամականիշեր` Շանհայում

Հայաստանի Անկախության օրը «Շանհայ Էքսպո-2010»-ի հայկական տաղավարում մարվեցին Հայփոստի թողարկած «Հայաստան.Անկախության տոն» երկու նամականիշերը: Նամականիշերը մարեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: Ներկայացվեց նաեւ «Աշխարհի քաղաքին» նվիրված նամականիշը, որն առաջիկա օրերին նույնպես կդրվի շրջանառության մեջ: Մարման արարողությանը ներկա էին նաեւ ՉԺՀ պաշտոնատար անձինք, բազմաթիվ այլ հյուրեր: «Շատ մեծ խորհուրդ ունի այսօր ձեզ ներկայացնել նամականիշներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությանն ու տաղավարին, ինչը նշանակում Է շարունակականություն»,-մարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Անկախության օրը Հայաստանն իր Ազգային օրը նշում Է նաեւ Մայր հայրենիքից մեծ հեռավորության վրա գտնվող աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում՝ Շանհայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում` քաղաքակրթությունների հատման այս հարթակում մարդկությանը ներկայացնելով Արարատ լեռանը նայող իր «Աշխարհի քաղաքի» կառուցման գաղափարը: «Նամականիշերը տվյալ երկրի մշակույթի եւ պատմության յուրօրինակ դեսպաններն են աշխարհում եւ «Հայփոստը» մեծ կարեւորություն է տալիս այդ մշակույթը տարածելու գործին: Պատահական չէ, որ Հայաստանի անկախության օրը մենք նամականիշերը մարում ենք քաղաքակրթությունների հանդիպման այս հարթակում, «Աշխարհի քաղաքի» մակետի մոտ: Սրանով մենք ուզում ենք ընդգծել Հայաստան-Աշխարհ կապը»,- իր խոսքում նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter