HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել Աշխատանքի պետական տեսչության պետին

Քաղաքապետարանը հաստատեց Երեւանի նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքելու ահազագը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը շարունակում է բարձրացնել Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքի խախտման փաստը, որի կապակցությամբ այսօր հարցում է ուղարկել Աշխատանքի պետական տեսչության պետին, որն էլ ստորեւ ներկայացնում ենք: «Սույն թվականի հունիսի 30-ին դիմել էի Ձեզ` Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ահազանգն ուսումնասիրելու համար: Պատասխան նամակով ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալը հայտնում է, որ եթե առկա չէ օրենսդրության խախտման կոնկրետ դեպք, ապա տեսչությունը տնտեսվարողի մոտ ուսումնասիրություն անցկացնելու հնարավորություն չունի: Կարեւորելով նաեւ իմ կողմից բարձրացված հարցը` խնդրել էի կոնկրետ դեպքերի առկայության պարագայում տեղեկացնել տեսչությանը: Նույն ահազանգի մասին 18.08.10թ. դիմել եմ նաեւ Երեւանի քաղաքապետին: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը 15.09.10թ. պատասխան նամակում հայտնում է, որ Երեւանի քաղաքապետը աշխատանքային պայմանագրերը կնքել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` որոշակի ժամկետով: Քաղաքապետը մանկապարտեզների վարիչների հետ կնքած  աշխատանքային պայմանագրերի օրինակները ներկայացնելու համար պատգամավորին չի հրավիրել քննարկման, որովհետեւ ահազանգը ճիշտ էր: Ձեզ եմ ուղարկում քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի 15.09.10թ. նամակի պատճենը` որպես կոնկրետ դեպք եւ խնդրում եմ ուսումնասիրել քաղաքապետարանի վերոնշյալ գործողությունն ու վերականգնել մանկապարտեզների վարիչների հետ անժամկետ պայմանագիր կնքելու նրանց իրավունքը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկացնել 10-օրյա ժամկետում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter