HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏելը» զարմացած է

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը Hi Line ծառայության միացման ժամանակ  «անբարեխիղճ մրցակցություն» ցուցաբերելու համար: «ԱրմենՏել» ընկերությունը տարածած հայտարարության մեջ հայտնում, որ զարմացած և մտահոգված է Պետական հանձնաժողովի նմանատիպ որոշմամբ: Նախ և առաջ, արդեն որերորդ անգամն է, ինչ առկա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների կրկնօրինակման փաստը: Հանձնաժողովն, ի դեպ, քննարկել է այս հարցը և չի գտել որևէ օրենքի խախտում «ԱրմենՏել» ընկերության գործողությունների մեջ: Արդեն չորրորդ ամիսն է` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է այսքան պարզ թվացող հարցը: Մենք գտնում ենք, որ հանձնաժողովը չի տարբերակում ինտերնետ կապի միացման վճարի և համակարգչային կարգավորումների համար նախատեսված վճարի տարբերությունը, որն, ի դեպ, չի տրամադրվում ակցիայի շրջանակում: Առաջացած խնդրի վերաբերյալ կարող ենք ևս մեկ անգամ կրկնել, որ ինտերնետ ծառայության միացման վարձավճարը, որ գանձվում էր նախքան ակցիան և կազմում էր 4800 դրամ, ակցիայի շրջանակում չի գանձվում: Ինչ վերաբերում է համակարգչային կարգավորումներին, ապա բաժանորդը միշտ հնարավորություն է ունեցել ինքնուրույն կարգավորել համակարգիչը` կարդալով պայմանագրի հետ տրվող հրահանգների գրքույկը կամ հետևել օպերատորի ցուցումներին` զանգահարելով Հաճախորդների սպասարկման ծառայություն 100 հեռախոսահամարով: Բացի դրանից, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղադրված ցուցադրական գոտիներում ընկերության աշխատակիցները կարող են գործնականում ցույց տալ, թե ինչպես կարգավորել համակարգիչը: Բայց եթե հաճախորդը, այնուամենայնիվ, չի ցանկանում կամ ժամանակ չունի զբաղվելու համակարգչի կարգավորմամբ, ապա նա կարող է զանգահարել համակարգչային ծառայություններ մատուցող ցանկացած ընկերություն և կանչել մասնագետ: Նշենք, որ ոչ մի բաժանորդ չի բողոքել «ԱրմենՏել» ընկերությանն այն բանի համար, որ իրենցից մեկ այլ ընկերություն պահանջել է «հավելյալ վճար» իրենց փոխարեն համակարգիչը կարգավորելու, հակավիրուսային ծրագիր տեղադրելու և այլ ծառայություններ մատուցելու համար: Մենք մտահոգված ենք Հանձնաժողովի որոշմամբ, և կարծում ենք, որ չտարբերակելով ծառայությունները և կիրառելով չհիմնավորված դրույթներ, Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովը ստեղծում է վտանգավոր նախադեպ տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter