HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ձկնորսության 5 դեպք

2010թ. սեպեմբերի 18-20-ը ընկած ժամանակաշրջանում  բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյան ջրամբարում: Ինչպես հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 5 դեպք, օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս` ընդհանուր 907 հազար դրամ գումարի չափով: Որսված ձկները հանձնվել են Գյումրու ծերանոցին և մանկատներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter