Սեյրան Օհանյանը ԶԼՄ-ներին առաջարկել է համագործակցության ծրագիր ներկայացնել
Սեպտեմբերի 22-ին մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջարկել է կազմել լրատվամիջոցների հետ պաշտպանության նախարարության հետագա համագործակցության և համատեղ գործողությունների ծրագիր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծրագրի վերաբերյալ առաջարկությունները և նկատառումները մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը անհարժեշտ է ուղարկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` [email protected] հասցեով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել