Ցորենը գողացել են բանվորը, պահակը և օպերատորը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, «Էկո փյուռ» ՍՊԸ փոխտնօրենը դիմել է ոստիկանության Չարենցավանի բաժին և հայտնել, որ այս տարվա օգոստոսից մինչև սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ին պատկանող ցորենի զետեղարանից գողացել են մոտ 150 տոննա ցորեն` պատճառելով շուրջ 30 000 000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են նույն ընկերության բանվոր, 1980 թ. ծնված Արմեն Ա.-ն, պահակ, 1987 թ. ծնված
Արտակ Ա.-ն, օպերատոր, 1984 թ. ծնված Թոռնիկ Ս.-ն, 1983 թ. ծնված Ժորա Վ.-ն և 1952 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն:
Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել