Հայաստանը ջախջախեց Թուրքիային
Քիչ առաջ Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց Հայաստան-Թուրքիա մրցավեճը: Արոնյան-Հակոբյան-Սարգսյան-Փաշիկյան քառյակը 3,5-0,5 հաշվով հաղթեց մրցակցին: Միավորը կիսեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հաջող են հանդես գալիս նաեւ մեր աղջիկները: Երեկվա պարտությունից հետո հայուհիներն այս պահին Դանիելյանի եւ Մկրտչյանի շնորհիվ 2-0 հաշվով հաղթում են մակեդոնուհիներին: Գալոյանը եւ Խառատյանը շարունակում են իրենց պարտիաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել