Ինքնասպան է եղել Ալավերդի քաղաքի բնակիչը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակիչ, 1938 թ. ծնված Արշավիր Ծատինյանը` կախվելու միջոցով, տան պատշգամբում ինքնասպանություն է գործել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը հայտնում է, որ հանգանանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել