HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղերի ամայացման պատճառը

Սյունիքի մարզպետ, քրեական պատմություններից անպակաս Սուրիկ Խաչատրյանը նորոգում է մարզպետարանի շենքը: Նրա նախաձեռնությամբ երեկ տեղահան են արվել մարզպետարանի դիմացի 14-15 տարեկան արծաթափայլ եւ երկնագույն ավելի քան մեկ տասնյակ եղեւնիները: Այս ծառերը տնկվել էին Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանի օրոք: Ըստ մարզպետարանի պաշտոնական վարկածի` եղեւնիները հանվել են, քանզի չորանում էին, կտեղափոխվեն նոր վայր եւ կխնամվեն: Ըստ մասնագետների, սակայն, 15 տարեկան արծաթափայլ եւ երկնագույն եղեւնիները նոր տեղում չեն աճելու, չորանալու են:  Առնվազն զարմանալի եւ տարօրինակ է, որ 15 տարի կանաչ ու փարթամ ծառերն իբր չորանալ սկսեցին հենց այն պահին, երբ Սուրիկ Խաչատրյանը որոշեց նորոգել մարզպետարանը: Մյուս կողմից էլ, եթե մարզպետի ու մարզպետարանի «քթի տակի» ծառերն են այդքան անտեր, որ չորանում են, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչու են դատարկվում Սյունիքի գյուղերը: Իսկ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter