
ՀՀ ոստիկանությունում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը շուտով նշանակվելու է ՀՀ փոխոստիկանապետ: Այս լուրերը պաշտոնապես ոչ հաստատվում են, ոչ հերքվում:
Թե նրա նոր պաշտոնում նշանակվելուց հետո ով է նշանակվելու ճանապարհային ոստիկանության պետ, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք Օհանյանի համար փոխոստիկանապետի նո՞ր հաստիք է բացվելու, թե՞ գործող փոխոստիկանապետերից մեկը պետք է ազատվի աշխատանքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել