HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարար ծառայությունը հրաժարվում է կրակը մարել

Երկու օր է` այրվում են Լոռու մարզի Բազում գյուղի հանդամասերը: Երեկ ծուխը հասել էր Վանաձոր: Փրկարար ծառայությունից ասել են. «Այդ տարածքներում տեխնիկա չի բարձրանում, պայմանավորվել ենք Բազումի գյուղապետի հետ, որ ուղղակի մարդիկ են հրդեհը մարելու»: Իսկ Բազումի գյուղապետ Հասմիկ Հարությունյանին բարկացրել էր այն, որ հրդեհի մարման աշխատանքները մնացել են գյուղացիների ուսերին. «Կրակը նոր էր բռնկվել, զանգեցի փրկարար ծառայություն, ասացին, որ ղեկավարությանը տեղյակ կպահեն: Հետո կրկին զանգեցի, ասացի, որ կրակը թեժացել է, կմտնի անտառ: Ասացին` ձեր ուժերով մարեք»: Գյուղապետի պնդմամբ` հրդեհի մարման աշխատանքներ կատարել են անասնապահները, սակայն կրակը լիովին չի մարվել. «Գյուղում ում ասում եմ, ասում է` ինձ պե՞տք ա` գնամ, կրակ մարեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter