Նկարահանվում է «Դաշտադեմի ամրոցը» ֆիլմը
«Տոտալ Արտը» նկարահանում է «Դաշտադեմի ամրոցը» ֆիլմը, որի հեղինակն է երիտասարդ նկարիչ Աննա Հարությունյանը: Ֆիլմը Կամսարականների օրոք կառուցված Ներքին Թալինի Քաղենիի հազարամյա ամրոցի մասին է։
Ֆիլմի տևողությունը 50 րոպե է: Սյուժեն կառուցված է երեքհարյուրամյա առասպելի հենքի վրա՝ ըստ Ա. Տ. Ղանալանյանի «Հայկական ավանդապատում» գրքի և Խաչիկ Դաշտնեցի «Ռանչպարների կանչը» վեպի` Քաղենիի ամրոցի միջնաբերդի գրավման հատվածի հիման վրա։
Ֆիլմի խաղարկային հատվածներին զուգահեռ տրվում է նաև պատմական, ազգագրական և ճարտարապետական ստույգ տեղեկատվություն, որը ներկայացնում են պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրանուշ Խառատյանը, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը։
Ֆիլմը նկարահանվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նկարահանումները տեղի են ունենում Երևան քաղաքում, Ներքին Թալին գյուղում, Դաշտադեմի ամրոցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել