Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի անդամներին են ներկայացվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկողության, երկրորդ և երրորդ տրանշների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի ու հաղթող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի բանակցությունների արդյունքները։
Նախորդ նիստում խորհուրդը հաղթող էր ճանաչել մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ընկերությանը և հաստատել վերջինիս հետ բանակցող խմբի ներկայացված կազմը։ Կառավարման խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի բանակցությունների արդյունքները։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը զեկուցել է Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրի հետագա ընթացքի մասին։ Մատնանշելով կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման սկզբունքի կարևորությունը` վարչապետը ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում պետք է կառուցվեն Երևանը շրջանցող և համապետական նշանակություն ունեցող ժամանակակից տրանսպորտային հաղորդակցության ուղիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել