HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհահռչակ դիրիժորը` նախագահ Սարգսյանի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում: «Շատ ուրախ եմ, որ Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում: Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, եւ երկրորդ` այն ջերմությունը, որով Ձեզ դիմավորում են: Կարծում եմ` վստահ եք, որ Հայաստանում Ձեզ շատ են սիրում եւ համարում են Հայաստանի բարեկամ»,- ասել է Ս. Սարգսյանը: Վլադիմիր Սպիվակովը հանրապետության ղեկավարի հետ զրուցել է երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի եւ այն գաղափարի մասին, որի նպատակով երեք տարի առաջ հիմնադրվել է նվագախումբը: Վերջինիս ստեղծման նպատակն էր` նվագախմբում ընդգրկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր նաեւ տարբեր մշակույթի կրողներ են: Աշխարհահռչակ դիրիժորի խոսքով` երաժշտությունն արվեստի ուժով համախմբում է այն, ինչ մարդկային լեզուն ի զորու չէ իրականացնել: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, համերգային ծրագրի վերաբերյալ Վլադիմիր Սպիվակովն ասել է, թե շատ ուրախ է նման իրադարձության կապակցությամբ: Նա հիացմունքով է խոսել նվագախմբում հանդես եկող հայ երաժիշտների մասին, ընդգծելով, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երիտասարդներ շատ կան եւ չափազանց կարեւոր է նրանց գտնելն ու տաղանդի դրսեւորման համար հնարավորություններ ստեղծելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter