Թմրավաճառը` իր հաճախորդներով
Նախօրեին իրավապահները Վարդանանց փողոցից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 7 հոգու` 1966 թ. ծնված Սամսոն Ս.-ին, 1986 թ. ծնված Գոհարիկ Ա.-ին, 1980 թ. ծնված Լեոնիդ Ն.-ին, 1984 թ. ծնված Վիգեն Ղ.-ին, 1984 թ. ծնված Մովսես Ա.-ին, 1982 թ. ծնված Հայկ Խ.-ին և 1972 թ. ծնված Արսեն Ս.-ին:
Անձնական խուզարկությամբ Սամսոն Ս.-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ, առկա` շագանակագույն հետքերով բամբակե 6 խծուծ և 0.9 գ շագանակագույն ափիոնանման զանգված: Ըստ Սամսոն Ս.-ի հայտարարության` հայտնաբերվածն ափիոն տեսակի թմրամիջոց է, իսկ բամբակե խծուծների հետքերը` ափիոնի հետքեր:
«Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, Սամսոն Ս.-ից 1 գրամը 20 հազար դրամով մշտապես ափիոն են ձեռքբերել և այդ օրն էլ էին եկել նրանից թմրամիջոց գնելու: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել