HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թերացողների անունները կհրապարակվեն մամուլում

Այսօրվա նիստում կառավարության հավանությունն է ստացել նաեւ «Աուդիտորական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների արտոնագրման, արտոնագրված անձանց վերահսկողության առանձնահատուկ պահանջներ։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, առաջարկվող փոփոխությունները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը և աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը համահունչ է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման միջոցառումներին, քանի որ մեծացնում է հսկողությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ։ Տեղեկանալով, որ պարտադիր աուդիտի արդյունքները ներկայացնող 500 խոշոր ընկերություններ կատարել են օրենքի այդ պահանջը, բայց կան փոքրաթիվ թերացողներ, վարչապետը նպատակահարմար է համարել դրանց անունների հրապարակումը մամուլում` ի տես հանրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter