HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր դարձած անձը ի՞նչ պետք է անի իր բիզնեսը

Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը. «Պատգամավոր դառնալը չի նշանակում սեփականությունից զրկվել, պատգամավոր դառնալը նշանակում է, որ դու քո գույքը պիտի տաս ուրիշին` կառավարման համար, և աշխատավարձ չստանաս»,- պարզաբանեց պատգամավորը: Նա նաև ավելացրեց, որ մինչև 2005թ-ի սահմանադարական բարեփոխումները պատգամավորը չէր կարող զբաղվել տնտեսական գործունեությամբ, բայց կարող էր կառավարել իր սեփականությունը: Իսկ 2005-ից հետո բոլոր պատգամավորները իրենց սեփականությունը տվել են կառավարման, ինչն արել է նաև ինքը` Հակոբ Հակոբյանը: «Դուք  ասում եք, եթե պատգամավորը ունի սեփականություն և կարող է իր դիրքը օգտագործել իր անձնական շահի համար: Ես էլ ասում եմ ձեզ, բոլոր մարդիկ ունեն անձնական շահ»,-հավելեց Հակոբ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter