HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղի նոր կանոններ` ծխախոտի, բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերին։ Սույն նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը։ Ըստ կառավարության մամլո ծառայության, վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` այս հարցը երկար ժամանակ քննարկվել է վերը նշված ապրանքները ներմուծողների և արտադրողների հետ, արդյունքում հստակեցվել է բնագավառի քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում, օրինակ` ծխախոտը, շատ էժան է և ամենքին մատչելի։ Մեզանում խիստ տարածված են նաև ծխախոտի հետևանքով առաջացող հիվանդությունները։ Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով։ Երկրորդ, անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների և արտադրողների միջև և երրորդ` օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014թ.-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter