HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ շախմատիստների 4-րդ հաղթանակը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 39-րդ շախմատային օլիմպիադայի 4-րդ տուրում այսօր իր հերթական հաղթանակը տարավ Ռուսաստանի երրորդ թիմի նկատմամբ: Նկատենք, որ ռուս տղամարդիկ միանգամից 5 թիմով են ներկայացված մրցաշարին: Սակայն սխալ է կարծել, թե ռուսների երրորդ թիմը թույլ մրացկից է: Բավական է ասել, որ այդ թիմի առաջին երեք մասնակիցները` Յակովենկոն, Մոտիլյովը եւ Ռուբլեւսկին, մեծ համբավ ունեն շախմատային աշխարհում: Ահա եւ մեր Արոնյան-Հակոբյան-Սարգսյան-Փաշիկյան քառյակը 2,5-1,5 հաշվով հաղթել է Ռուսաստանի երրորդ թիմին: Մերոնց հաղթանակը ապահովել է առաջին տախտակի վրա սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը: Մյուները ոչ-ոքի են խաղացել: Մեր օլիմպիական գործող չեմպիոնների մեկնարկն, իրոք, տպավորիչ է ու հուսադրող: Իսկ մեր աղջիկներն այս պահին շարունակում են մրցավեճը խորվաթուհիների հետ: Էլինա Դանիելյանը սպիտակներով արդեն իսկ հաղթանակ է տարել, իսկ Լիլիթ Գալոյանը նույն խաղաքարերով կիսել է միավորը: Պայքարը շարունակում են Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, որոնք խաղում են սեւերով: Հիշեցնենք, որ մեր աղջիկները 2 թիմային  հաղթանակ են տարել, 1 պարտություն կրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter