Պարտադիր կկիրառվեն հայկական «Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակները
Նկատի առնելով ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցման համակարգերում, այդ թվում` էլեկտրոնային պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության ժամանակ «Յունիկոդ» համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունը` կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային «Գրապալատ» և «Մարիամ» տառատեսակները։
Սահմանվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել