HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխհատուցումը պետք է սկսվի ամենաուշը հոկտեմբերի 1-ին

Կառավարությունը հավանություն է տվել Երևանի քաղաքային տրանսպորտի կայուն զարգացման ներդրումային ծրագրին և հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերին։ Դրանք վերաբերում են Արշակունյաց պողոտա - Արտաշատի խճուղի, Շիրակի փողոց - Արգավանդ, Դավթաշենի կամուրջ - Աշտարակի խճուղի ճանապարհային հանգույցներին։ Ծրագրի ազդեցության գոտում ներառված տարածքներում փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2010թ. հոկտեմբերի 1-ը։ Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Լրացուցիչ գումարներ պետք է ներգրավի նաև Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես այս, այնպես էլ Երևանում իրականացվող մի քանի այլ ծրագրեր ունեն համապետական նշանակություն։ Մասնավորապես, քաղաքը շրջանցող արդիական ճանապարհների շինարարությանը առաջիկա յոթ տարում հատկացվելու է 300 մլն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter