HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանք` օրենսգրքից, մերոնք` Սերժից

Վենետիկի միջազգային հանձնաժողովի փորձագետները, որոնք օրեր առաջ Հայաստանում էին` Ընտրանական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված եզրակացություն տալու նպատակով, ուշագրավ տպավորություններով են հեռացել Հայաստանից: Նրանց զարմացրել է այն, որ չնայած բոլոր կուսակցությունները զգուշացված են եղել, որ հանդիպումները ոչ պաշտոնական են, ուստի հրապարկման ենթակա չեն, բոլորն անխտիր խախտել են այդ խնդրանքը և մամուլում հայտարարել այդ մասին: Սակայն փորձագետներին առավել զարմացրել է մեր կուսակցական և քաղաքական գործիչների ոչ պրոֆեսիոնալիզմը: Նրանք մի շարք հարցեր են առաջադրել հանդիպումների ժամանակ և ամեն անգամ զարմացել, որ իրենք և հայերը խոսում են տարբեր լեզուներով: Ի դեպ, ամենաարտառոց տպավորությունը փորձագետներն ստացել են Հայ ազգային կոնգրեսի նեևրկայացուցիչներից: Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների կազմակերպման հետ կապված բոլոր հարցին ի պատասխան` Լևոն Զուրաբյանը միալար խոսել է Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության և իշխանափոխության անհրաժեշտության մասին, ինչը խիստ զարմացրել է Վենետիկի փորձագետներին, որոնց այցի նպատակը ոչ թե Հայաստանում արմատական փոփոխություններ անելն է, այլ այնպիսի օրենսդրական փոփոխություններին աջակցելը, որոնց միջոցով արդար ընտրությունների կազմակերպման հավանականությունը կմեծանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter