HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ-ն հայամետ չէ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկ` Կովկասյան ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որին ներկա է եղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, հայտարարել է, թե նախկինում ՌԴ-ն հայամետ էր, իսկ հիմա «նա լավ դիրքավորվել է տարածաշրջանում, իր շահերն ունի Ադրբեջանում, ինչի համար էլ ցանկանում է կարգավորել իր հարաբերություններն այդ երկրի հետ»: Նաև նկատել է, թե Ադրբեջանի շփումը ՌԴ-ի հետ «ազնիվ չէ», ինչը հետևանք է Թուրքիայի «դավաճանության», և շուտով նա կրկին կվերադառնա Թուրքիայի «գիրկը»: Ի դեպ, ըստ նրա` այսօր ՌԴ-ն այլևս նախկին անկանխատեսելի գործընկերը չէ. այն այսօր ավելի կանխատեսելի է և իր նպաստն է բերում տարածաշրջանի անվտանգությանը` ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբում առավել ակտիվ դիրք գրավելով. «ՌԴ-ն այսօր շահում է ստատուս-քվոյից` միաժամանակ փորձելով ավելի ակտիվ լինել Մինսկի խմբում: ՌԴ-ն այսօր ձգտում է նախկին կայսրության կամ գերտերության վերականգնմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter