HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցինիկ կանխատեսումներ»

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի վերջերս հրապարակած կանխատեսումներին` ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Առավոտին» ասաց. «Դավթյանը շարունակում է հանրապետականների վերնախավի մի շարք ներկայացուցիչների բացարձակ ցինիկ կանխատեսումները` առաջիկա խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնություն ստանալու վերաբերյալ: Նման հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ այսօր արդեն միջազգայի կառույցներն են բարձրաձայնում պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած կոռուպցիայի և հովանավորչության, տնտեսական վնասաբեր մենաշնորհների առկայության մասին: Իսկ հանրապետականների ցինիզմն ու անարգանքը ազգաբնակչության նկատմամբ, մասնավորապես, այն է, որ հանրապետական կառավարման արդյունքում բնակչությունը էլ ավելի աղքատացավ, առաջին օգտագործման ապրանքների գների աճին կառավարությունը չի արձագանքում աշխատավարձերի կամ թոշակների համապատասխան բարձրացմամբ: Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը` 105 հազար դրամ կամ 283 դոլար է: Ընդ որում, նախորդ ամսվա նկատմամբ այն նվազել է 7,7 տոկոսով: Համեմատության համար Վրաստանում այն մոտ 318 դոլար է, իսկ Ադրբեջանում ` 396 դոլար, Ռուսաստանում` 490 դոլար: Այս ցուցանիշները, գումարած` նույնպես պաշտոնական տվյալներով տասնյակ հազարների (61.000) հասնող արտագաղթի մասին տվյալները ունենալով ձեռքի տակ` հանրապետականը խոսում է ժողովրդի աջակցությունը վայելելու մասին: Ի҄նչ աստիճանի պետք է չսիրես ու արհամարհես քո սեփական ժողովրդին, որ նման հայտարարություններ անես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter